...

Միևնույն է, Ահարոն չես դառնա

Միևնույն է, Ահարոն չես դառնա

«Ես տեսնում եմ, որ վերջին օրերին հատկապես իշխանական ուժը փորձում է թիրախավորել, որ մենք սխալվել ենք։ Ես էլի եմ ասում, որ այնպես չէ, որ մենք չէինք կարող սխալվել, բայց այսքան սխալվե՞լ։ Այդպես չի լինում, որ մենք մյուս մասերով կանխատեսենք ճշգրիտ, բայց իրենց մասով 2 անգամ սխալվենք։ Ես չեմ կարող ասել, թե թվային առումով ինչքան կեղծիքներ են եղել, բայց այն, որ եղել են, և՛ Դուք եք տեսել, և՛ մեր հանրությունն է տեսել, և երբ ասում են, որ այնտեղ կեղծիքներ չեն եղել․․․ ասելով չէ, եթե ասելով է, մենք էլ կարող ենք ասել, որ Ամերիկայում ենք ապրում»:

Սա հատված էր «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի՝ «Հրապարակ» թերթին տված հարցազրույցից:

«ՉԻ». Ինչպես ասում են՝ փողին մուննաթ: Լավ է՝ այնքան փող չեն տվել, որ ասեիք, թե ՔՊ-ն չի հաղթահարի անցողիկ շեմը:

Հանգուցյալ Ահարոն Ադիբեկյանը այդ ամենը մարսում էր, որովհետև իշխանությունը խփում էր ճիշտ այնքան, որքան նախապես որոշել էր և հանրայնացրել սոցիոլոգի կողմից, իսկ նրան փոխարինման եկած Արամը ստիպված է նման կերպ բացատրել իր մասնագիտական աճպարարությունները:

Ամերիկայի մասին էլ ասենք՝ ևս մի քանի նման պատվեր, և Նավասարդյանը կարող է ապրել Ամերիկայից սկսած, Շվեյցարիայով վերջացրած: Հարուստ մարդիկ այդպես են՝ որտեղ կուզեն, այնտեղ էլ կապրեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   729 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ