...

Էդ Սովետաշենի աղբանոցը տվեք թուրքին. վատ հոտ ա գալիս

Էդ Սովետաշենի աղբանոցը տվեք թուրքին. վատ հոտ ա գալիս

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի մի շարք գյուղեր Ադրբեջանին հանձնելու մասին լուրերին, ասել է. «Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար․ քարտեզով սրանք ադրբեջանական տարածքներ են: Ես ուրիշ քարտեզ չունեմ, Դուք ունե՞ք, այդ գյուղերը գնացե՞լ եք, տեսե՞լ եք: Բացարձակապես մարդ չկա, քանդված, փլատակ, ամայի տարածքներ հիշեցնող գյուղեր են»:

«ՉԻ». Վերջապես հասկացանք իշխանությունների լոգիկան. եթե որևէ տարածք ամայի է, կամ բնակեցված չէ, կարելի է դրա վրա խաչ քաշել:

Շուշին դժգույն քաղաք էր, հանձնեցին, Հադրութը անկապ շրջան էր, տվեցին, դե հիմա, Տավուշի մարզի այդ գյուղերում մարդ չի մնում, դժգույն տարածքներ են, պահում ենք, որ ի՞նչ անենք: 

Դե որ այդպես է, Սովետաշենի զիբիլանոցի տարածքն էլ տվեք: Բացարձակապես մարդ չկա, ամայի տարածք է, հլը մի բան էլ վրայից տհաճ հոտ է գալիս:


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   777 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ