...

Չգիտեմ, բայց չեմ ասի

Չգիտեմ, բայց չեմ ասի

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Տավուշում սահմանազատման գործընթացին, ասել է. «Չգիտեմ՝ որ թվականի քարտեզով է իրականացվում սահմանազատումը, բայց գործընթացի հիմքում քարտեզ կա դրված»:

«ՉԻ». Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցում այդպես էլ խուսափեց պատասխանել այն հարցին, թե որ քարտեզով են իրականացվում սահմանազատումները: Ինչ-որ լոլոներ ասաց, տարավ-բերեց, բայց այդպես էլ կոնկրետ քարտեզի անուն չտվեց:

Լավ, մեզ չեք ասում, համարենք, որ տեղին չի, ձեր պատգամավորներից ինչի՞ եք թաքուն պահում: 

Երկրի օրենսդիր մարմնի ներկայացուցիչը չգիտի, թե իր երկրի սահմանները ինչպես են գծվում: Չգիտի, ախպեր: Ու չի էլ հետաքրքրվել, հարցում չի արել, ՔՊ վարչությունում դրա մասին չի հարցրել վարչապետին: Կամ էլ հետաքրքրվել է, ուղարկել են հայտնի վայր: 

Քիչ է մնում, հարցում անենք Ալիևի աշխատակազմ, բալքիմ իրենք ասեն քարտեզի մասին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   517 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ