...

Փոխիր քավորին

Փոխիր քավորին

«Ականապատման քարտեզները մեզ պետք չեն, կարելի է մարդասիրական մղումներով հանձնել»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պատգամավոր Վահե Ղալումյանը:

«ՉԻ». Հիշեցնենք, որ Վահե Ղալումյանը պատգամավորի պաշտոնից բացի ևս մեկ կարևոր պաշտոն ունի՝ Նիկոլ Փաշինյանի քավորն է: Վերհիշելով պատգամավոր Ղալումյանի խորհրդարանական գործունեությունը՝ կարելի է փաստել՝ Փաշինյանի ոչ միայն կադրային քաղաքականությունն է ձախողված, այլ նաև քավոր ընտրելու հմտությունը:

Կարելի է մի քանի հիմնավորումներ բերել, թե ինչու պետք է տրվեն այդ քարտեզները, և դրանցից գլխավորն այն է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի արդյունքում բոլոր հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան հնարավոր չի դարձել ու ստիպված ենք գնալ այդ քայլին: Կարելի է բացատրել, որ ի վերջո Ադրբեջանը ժամանակի մեջ կականազերծի այդ տարածքները, և այլն:

Բայց մեր կորուստների ֆոնին բացարձակ տեղին չէ խոսել հայկական կողմի մարդասիրական մղումների մասին: Ոչ աշխարհն է դրան հավատալու, ոչ թուրքերն են դրանից հուզվելու, միայն որդեկորույս մայրերն են է՛լ ավելի զայրանալու ու մտածելու, որ իրենց որդիների կորուստը մոռացվեց:

Լավ կլինի՝ Փաշինյանը քավորին խորհուրդ տա՝ խառնվի, երբ ընդդիմադիր պատգամավորին ծեծելու գործ կա, բայց արտաքին քաղաքական հարցերի շուրջ չխոսի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   698 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ