...

Պարոն Փաշինյան, բռնել ենք՝ հասի

Պարոն Փաշինյան, բռնել ենք՝ հասի

«Իմ քայլի» պատգամավոր, վարչապետի պաշտոնակատարի քավոր Վահե Ղալումյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, ասել է. «Անկլավները՝ Բարխուդարլու, Սոֆուլու, Խեյրիմլի, Ոսկեպար: Դա ինձ համար չի, դրանք քարտեզով ադրբեջանական տարածքներ են նշված: Ես ուրիշ քարտեզ չունեմ, դուք ունե՞ք, այդ գյուղերը գնացե՞լ եք, տեսե՞լ եք, և՞, միգուցե հանձնաժողովը եզրակացություն տա, որ հայկական են»:

«ՉԻ». Պարո՛ն Փաշինյան, բռնել ենք, թեզեր է առաջարկում ադրբեջանական քարոզչամեքենայի համար: Հեսա կտեսնեք՝ դրանց պրոպագանդան կզարգացնի թեման, կգտնեն այդ վայրերից փախած ակսակալների, որոնք կպատմեն, թե որքան են երազում վերադառնալ իրենց հայրենի տներ:

Եվ քանի որ բազմիցս եք հայտարարել, որ ձեզ համար կապ չունի, թե ով է, և եթե անգամ ձեր ընտանիքի անդամն էլ լինի՝ կպատժեք, հուսով ենք, որ ԱԱԾ-ն արագ միջոցառումներ կանի և կպարզի, թե պատգամավորը և գուցե նրա մարզպետ եղբայրը ինչ կապեր ունեն ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ:

Հ.Գ. Ուզում էինք գրել, որ գոնե նախընտրական շրջանում հսկեք, որ թիմակիցները չբլթացնեն, հետո հիշեցինք, որ ամենամեծ բլթացնողը հենց վարչապետի պաշտոնակատարն է: Հենց նա առաջին անգամ խոսեց անկլավների մասին, իսկ քավորը պարզապես զարգացրել է սանիկի մտքերը և կոնկրետ կոորդինատներ նշել: Այնպես որ՝ ոչ մի բան էլ չհանձնարարեք, հակառակը պարգևատրեք կուսակցության գիծը առաջ տանելու համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   928 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ