...

Էդիկ, դու սուս

Էդիկ, դու սուս

«Մտքներովդ չանցնի, թե կարողանալու եք մեղավորներ նշանակել մարդկանց, որոնք ձեզ զարգացող Արցախ և ամուր բանակցային հիմքեր են թողել»։

Մտքի հեղինակը Էդուարդ Շարմազանովն է:

«ՉԻ». Հատուկ Շարմազանովի համար կայքերը թարգմանել էին Լավրովի խոսքերը: Ռուսաստանի արտգործնախարարը չէր ասում՝ գիտե՞ք, Փաշինյանը լավը չի, դրա համար արդեն պետք է հանձնի 6+1 շրջան կամ ընդհանրապես մի 10 շրջան:

Եթե իր բնորոշմամբ 5+2 շրջան հանձնելը ամուր բանակցային հիմք է, ապա այն այսօր էլ կա սեղանին: Եվ ոչինչ չի խանգարում Շարմազանովին հայտարարել, որ իրենք կողմ են այդ պլանին:

Ինչ վերաբերում է զարգացող Արցախին: Ճիշտ կանի գնա Արցախ և հասարակ մարդկանցից հարցնի, թե ինչ են մտածում իրենց իշխանության տարիների մասին: Իսկ եթե վախենում է, ապա կարող է բավարարվել մի քանի ամիս առաջ տեղի ունեցած ընտրությունների արդյունքները ևս մեկ անգամ նայելով: Իրենց թեկնածու Վիտալի Բալասանյանը հավաքեց 15 տոկոս ձայն: Այսինքն՝ արցախցիների միայն 15 տոկոսն էր բավարարված նախկինների աշխատանքով:

Այնպես որ՝ մեծ-մեծ (իր դեպքում հասկանում եք, թե ինչ նկատի ունենք) խոսելուց առաջ լավ կլինի մեկ-մեկ մտածի:

 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1998 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ