...

Երեխան մեծացել է շատակեր ու ...

Երեխան մեծացել է շատակեր ու ...

«Եթե այսօր Փաշինյանին փորձեն ուժով հեռացնել, թուրքական զորքը մտնելու է Հայաստան»,- 5-րդ ալիքի «Օրագիր հաղորդմանը նշել է Քոչարյանի աջակից, Արաբկիր համայնքի նախկին ղեկավար, մի քանի քրեական գործերով անցնող Հովհաննես Շահինյանը։

«ՉԻ». Հետաքրքիր է, իսկ եթե ընտրությունների՛ միջոցով հեռացնեն, թուրքական բանակն ի՞նչ է անելու: Ըստ Շահինյանի տրամաբանության՝ Թուրքիան Հայաստանի ժողովրդավարության երաշխավորն է: Ասում է՝ ուժով չհեռացնեք, այ, եթե ընտրություններով անեք, մենք կհարգենք հայ ժողովրդի ընտրության իրավունքը: Թուրքիային նվիրված այսպիսի ժողովրդավարական դիֆերամբներ անգամ «Ենի Ազերբայջան» կուսակցությունում չեն հնչեցնում:

Թերևս այս հանգամանքով է պայմանավորված Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցելու հայտը: Կարող էր, չէ՞, մի քանի ռոմանտիկներով հարցը լուծել, բայց քանի որ թուրքերը կմտնեին, ստիպված գնում է ընտրությունների միջոցով կրելու:

Ընդհանրապես, Քոչարյանի թիմը քասթինգ պետք է անցկացնի և ամեն մի «աջարակցի» եթեր չուղարկի: Շահինյանի նման դեմքերը ոչ միայն չեն ավելացնի Քոչարյանի վարկանիշը, այլ նաև իրենց անհոդաբաշխ մտքերի պատճառով նրանից Թուրքիայի գործակալ կկերտեն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1279 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ