...

Վիտալի Բալասանյանի երազը

Վիտալի Բալասանյանի երազը

ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

Ինքը գաղտնի ժողով է անցկացնում՝ նվիրված Քոչարյանի ազատության համար ստորագրություններ հավաքելուն:
«Ժողովուրդ ջան, սենց չի լինի, արդեն 2 ժամ ա հավաքվել ենք, մենակ պիցցա եք ուտում, դրա որակից դժգոհում, ինչ-որ ակնարկներ անում, որ սննդի ռացիոնը պետք ա փոխվի: Ինձ էլ հասկացեք, գոնե մի քիչ աշխատանք ցույց տանք, որ իմ երեսն էլ բռնի Քոչարյանին ասեմ սնունդը փոխելու անհրաժեշտության մասին: Գիտեմ՝ ինչ փորձությունների եք ենթարկվում, ինչ ծաղրուծանակի, բայց էս էլ մեր գործն ա, ով չի ուզում՝ կարա գնա»:

«Կարելի ա՞ ընկեր Բալասանյան»:

«Ասա Անի ջան, քեզ ամեն ինչ կարելի ա»:

«Ես, օրինակ, երեկ մեկ ստորագրություն վերցրեցի, բայց խոստացել եմ, որ Քոչարյանի իշխանության գալուց հետո սիլիկոնների տեղադրումը պետք է լինի անվճար»:

«էդ աչքիս դու ես ստորագրել, տենց պահանջներ մենակ դու կունենաս: Հա-հա»:

«Մենուա, ի՞նչ ես արել»:

«Գեներալ ջան, Սյունիքից զանգեցին, թե բա մարդ կա՝ ուզում ա ստորագրի: 3 մեքենայով հելանք գնացինք: Դե հասկանում ես՝ վառելիք, սնունդ, գիշերակաց, բայց պարզվեց պարսիկ ա՝ թմրամիջոց տեղափոխելու համար ձերբակալված: Ասում ա՝ օրական մի տուփ պիցցա տվեք, ամեն օր ստորագրեմ»:

«Լավ, պարզ ա: Իսագուլյան, ի՞նչ ես արել»:

«Շեֆ, բանակցությունների մեջ եմ: Վազգեն Մանուկյանը ասում ա՝ թող սկզբից Նաիրի Հունանյանը ստորագրի, հետո ես: Էն էլ հակառակն ա պնդում»: 

«Ապրես, տեսեք, ոնց ա երևում հարյուր տարվա գելը՝ մի հոգու վրա չի կենտրոնացել, երկու ուղղությամբ ա աշխատում»:

«Շահինյան Հովո, ինչ ես խեղճացած կանգնած, ինչի՞ չես նստում, աչքիդ տակը ինչի՞ ա կապույտ»:

«Բալասանյան ջան, ասի թաքուն ներդրվեմ տրանսների կուտոկ, մեզնով անենք դրանց: Դե, գիտես, դրանք ուժեղ սպայկա են: Բայց պալիտ արին, իրանց ուզածը ստացան, դիմացը ոչ մի բան չտվին»:

Արթնանում է ՀՔԾ-ում:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ