...

Երկերեսանիության 50 երանգները

Երկերեսանիության 50 երանգները

ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ին «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած հանրահավաքում իր ելույթի ժամանակ ասել է. ««Մարտի 1»-ի հիմնական ոճրագործը, զանգվածային անկարգություններ կազմակերպողը և դրա համար դատված անձնավորությունը` Նիկոլ Փաշինյանը, նորից հանրահավաք է կազմակերպում և փորձում է մարդկանց մոլորության մեջ գցել, որովհետև 2008-ին նաև մենք՝ հայկական բանակը, արդեն զգում էինք, որ ժողովրդին դեպի զանգվածային անկարգություններ է տանում»:

«ՉԻ». Այսինքն՝ 2008-ին Սեյրան Օհանյանը բանակը մտցրեց Երևան, որովհետև զգում էր, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին դեպի զանգվածային անկարգություններ է տանում: Ոչ թե օպերատիվ տեղեկություններ էին ստացել, ոչ թե ձեռքի տակ փաստեր էին եղել, այլ պարզապես զգացել է:

Այսինքն, այս մարդիկ՝ Քոչարյանի գլխավորությամբ, նիստ են արել, հետո Քոչարյանն ասել է՝ գիտե՞ք ինչ, սիրտս վատ բան է վկայում: Սեյրան Օհանյանն էլ ասել է՝ հա, իմ սիրտն էլ է վատ բան վկայում: Բա ի՞նչ անենք: Դե, եկեք Ղարաբաղից զորք բերենք, կրակենք ժողովրդի վրա: Եթե ստացվի, ուրեմն մենք ճիշտ ենք զգացել: Ու այսպես առաջացավ մարտի 1-ի ոճրագործությունը՝ 10 զոհով, հարյուրավոր քաղբանտարկյալներով:

Բա: Նույն ելույթում Սեյրան Օհանյանն ասում է. «Ճիշտ է, ասում են՝ բանակը պետք է քաղաքական չեզոքություն ցուցաբերի, բայց նրանք քաղաքական չեզոքություն են ցուցաբերում, չեն խառնվում այս հանրահավաքներին, իրենք իրենց տեսակետն են արտահայտում»: Այսինքն, երբ 2008-ին Մանվել Գրիգորյանը հայտարարեց ժողովրդի կողքին լինելու մասին, դա համարվեց կոպիտ միջամտություն, չնայած Մանվելը որևէ հանրահավաքի չէր մասնակցել, ընդամենը հայտարարել էր ու որևէ մեկի հրաժարականը չէր պահանջել: Դա անթույլատրելի էր, դե, ո՞նց կարելի էր այդպիսի բան ասել:

Իսկ որ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն պահանջում է վարչապետի հրաժարականը, հա ի՞նչ, նորմալ է, հո չե՞ն մասնակցում միտինգներին, ընդամենը հրաժարական են պահանջում: Շատ չեզոք են: Երկերեսանիություն էլ չէ սա, այլ բազմերեսանիություն:

Ապրի Նիկոլը. հասցրեց նրան, որ մարտի 1-ի կազմակերպիչներից մեկը մարտի 1-ին իրեն է մեղադրում մարտի 1-ի կազմակերպման մեջ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1196 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ