...

Էս դու չե՞ս ասել

Էս դու չե՞ս ասել

Համացանցում տարածվել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հոդվածը՝ «Քարվաճառյան սկզբունքներ vs. Մադրիդյան սկզբունքներ», որը նա գրել էր դեռևս 2012 թվականին որպես «Ժողովրդավարություն հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահ:

Հոդվածում Արմեն Գրիգորյանը ներկայացնում է Քարվաճառյան Հռչակագիրը, որը «ոչ մի թիզ թշնամուն» կարգախոսն է ամրագրում: Հոդվածում նա մասնավորապես գրել է. 

«Մադրիդյան սկզբունքները անընդունելի են դառնում, քանի որ դրանք ոչ միայն մարտահրավեր են նետում Հայաստանի անվտանգության համակարգին, այլ նաև հակասում են Քարվաճառյան սկզբունքներին: Այդ ամենը լավ հասկանալով` Հռչակագիրն ընդունողների հիմնական խնդիրը պետք է լինի չեզոքացնել Մադրիդյան սկզբունքները և բանակցային սեղանի օրակարգ բերել Արցախի տարածքային ամբողջականության պահպանման հարցը:

... 90-ականներին Հայաստանը կանգնած էր պատմության լուսանցք անցնելու վտանգի առաջ, սակայն հայ ժողովուրդը ոչ միայն կարողացավ չեզոքացնել այդ վտանգը, այլ նաև կենսական նշանակության տարածքներ ազատագրեց Հայոց պետականության կայացման համար: Այսօրվա գլխավոր մարտահրավերներից են 42 հազ. ք. կմ տարածքի անձեռնմխելիության և անսակարկելիության հաստատումը, ինչպես նաև Սահմանադրական կարգի հաստատումը այդ տարածքում: Վերջիններիս իրականացման հիմքերից մեկը կլինի Քարվաճառյան Հռչակագիրը»:

Այստեղ շատերը կարող են հիշել այն մասին, թե ում վերջին հանգրվանն է հայրենասիրությունը: Բայց շատ ավելի տեղին է հիշեցնել Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը՝ 2017թ. մարտին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում: Բավական հայտնի այդ հարցազրույցում Տեր-Պետրոսյանն ասել էր. «Ով ասաց «ոչ մի թիզ հող», հենց նա է այս ազգի գերեզմանափորը, այս ազգի կործանողը»: Ցավոք սրտի, ճիշտ դուրս եկավ:

Հիմա այն մարդիկ, դրանց թվում՝ Արմեն Գրիգորյանը, որոնք ժամանակին հայտարարում էին «ոչ մի թիզի» մասին, փոխզիջումներ ենթադրող Մադրիդյան սկզբունքները աղբանոց էին նետում, այսօր «ավետում» են Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետեր տեղադրելու մասին, հպարտանում, որ Նիկոլը դեռ Սյունիքը և ընդհանրապես՝ Հայաստանի պետականությունը պահում է: Ու դեռ մուննաթ էլ են գալիս 1990-ականների հաղթանակները տարած մարդկանց վրա, թե այս ի՞նչ եք մեզ ժառանգել: Այ այսպես, «ոչմիթիզով» 1920-ին Հայաստանի կեսը տվեցին, հիմա էլ մյուս կեսը տալու վրա են:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1194 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ