...

Էս ո՞վ են սրանք

Էս ո՞վ են սրանք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ մեկնաբանելով պատգամավորական ծախսերի համար հատկացվող ամսական գումարը 50 հազար դրամից 250 հազար դրամ դարձնելու նախագիծը, ասել է. «50 հազար դրամի մեջ չենք տեղավորվել, գործնական հանդիպմանը սրճարանում մի անգամ էլ դու պիտի հաշիվ փակես»:

«ՉԻ». Շատ ենք ափսոսում, որ պաշտոնյա չենք: Նենց հավեսով հրաժարական կտայինք, գլուխներս առնեինք, մի տեղ փախնեինք, մենակ թե սրանց երեսը չտեսնեինք: Էս ո՞վ են սրանք:

Էն մեկն ասում է՝ դե, ռայոն եմ գնում, բենզինի փողը քչություն է անում, սա ասում է՝ կաֆե եմ գնում, մառոժնու ու էսպրեսոյի փողը շատ ա բռնում: Որ սրճարան գործնական հանդիպման եք գնում, նախօրոք պայմանավորվեք, գերմանական ձևով հաշիվ փակեք. ամեն մեկն իր համար: Պրծա՞նք: 

Կամ որ այդքան շատ եք նեղվում պատգամավորական աշխատավարձից ու ծախսերից, էլ ինչի՞ եք նորից գնում խորհրդարան. գնացեք ձեր տանը վեր ընկեք, մի տեղ գործնական հանդիպումներ չպահանջող աշխատանք ճարեք, ապրեք: 

Ու այնպես էլ մուննաթ են գալիս բոլորիս վրա, որ չենք հասկանում իրենց տառապանքները: Քիչ է մնում, տուալետի թղթի համար էլ փող ուզեն. ասեն՝ գործնական նպատակներով ենք գնում տուալետ: 

Մեկն էլ կիմանա, թե սրանք ամեն օր կաֆեներում գործնական հանդիպումներ են ունենում, հա, բա, արաբ շեյխերն ու ցուկերբերգները կաֆեի մուտքի մոտ հերթ կանգնած, սպասում են, թե երբ պիտի Հովիկ Աղազարյանը լայաղ անի իրենց ընդունի, գործնական հարցեր քննարկեն հետը: 

Վըխք: Էն Սուրենյանն էլ ասում է, թե հեսա նորից +40 աստիճան է լինելու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   928 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ