...

Եթե ձգեք մինչև դեկտեմբերի 9-ը

Եթե ձգեք մինչև դեկտեմբերի 9-ը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը հաստատել է մասնակցությունը ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով համաժողովին. «Նիկոլ Փաշինյանը ստացել է նախագահ Բայդենից Ժողովրդավարության համաժողովին մասնակցելու հրավեր: Վարչապետ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը: Մենք ժողովրդավարության համաժողովն ընկալում ենք որպես ՀՀ ժողովրդավարության ուժեղացման հնարավորություն և այդ նպատակի համար ենք ծառայեցնելու այդ համաժողովը»:

«ՉԻ». Քանի որ համաժողովը տեղի է ունենալու դեկտեմբերի 9-ին, ապա մեզ թվում է, որ մինչև այդ կա՛մ Հայաստանը չի լինելու, կա՛մ Նիկոլ Փաշինյանը, կա՛մ երկուսն էլ միասին:

Փոխանակ գնան, մի հատ ռուսների հետ նստեն, բանակցեն, հասկանան՝ ինչ է պետք անել, ինչպես այս անասուն վիճակից դուրս գալ, ժամանակ են գտել, ամերիկյան համաժողովի են գնում: Ժողովրդավարության մասին են հիշել: Ձեռի հետ էլ հակառուսական քարոզչություն է սկսվել, թե բա՝ սա ռուսների մեղքով է, որ Ադրբեջանը ագրեսիայի է դիմել: 

Մի կողմից՝ էլ մարդ չմնաց, որ չդիմի Ռուսաստանին՝ պահանջի, որ կատարի իր դաշնակցային պարտավորությունները, մյուս կողմից՝ այս իրավիճակի համար մեղադրում են: Ադեկվատ մարդ չի՞ մնացել:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1910 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ