...

Ֆրանսիայի դեսպանը կրակն է ընկել

Ֆրանսիայի դեսպանը կրակն է ընկել

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտն այսօր հայտարարել է, որ Ֆրանսիան կդիտարկի Հայաստանի կողմից պաշտպանության ոլորտում աջակցության վերաբերյալ դիմումները, սակայն նաև պետք է հաշվի առնել այն, որ Հայաստանը և Ֆրանսիան միևնույն ռազմական ալյանսների մաս չեն կազմում:

«Ընդհանուր առմամբ մեր նպատակը ոչ թե ապագա ինչ-որ պատերազմի պատրաստվելն է, այլ պատերազմից խուսափելն է, որովհետև, կարծում եմ, որ տարածաշրջանում առկա խնդիրները չպետք է ունենան ուժային լուծում` Ղարաբաղի հարցը, հայ-ադրբեջանական սահմանի հարցը պետք է լուծվեն միայն բանակցային ճանապարհով: Ցանկացած այլընտրանք տանելու է փակուղի»:

«ՉԻ». Էս դեսպանը կրակն է ընկել: Առավոտից երեկո ծնգլահան են անում, թե Ֆրանսիան գա, մեզ պաշտպանի: Չգիտենք՝ էլ ի՞նչ լեզվով իր միտքը պետք է տեղ հասցնի: Մարդը բերան-բերան ասում է. ա՛յ ընկերներ, ինձանից, մեզանից յան տվեք, գնացեք, ձեր հարցերը լուծեք, մեզանից ի՞նչ եք ուզում:

Պարզ ասում է. մենք Եվրոպա ենք, ձեր մոտ հասնելը դժվար է, դուք՝ ՀԱՊԿ-ում եք, դիմեք իրեն, դիմեք Ռուսաստանին, իր հետ փորձեք լուծում գտնել: Էլ ո՞նց ասի:

Չէ, որ չէ: Դեսպանը Էրեբունու հնագիտական պեղումներն ավարտելու կապակցությամբ տեղի ունեցած ասուլիսի է գնացել, այնտեղ էլ են թռել դեմքին, թե ո՞ւր է ֆրանսիական բանակը, սպասում ենք: Դե, սպասեք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1007 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ