Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը Ֆեյսբուքի իր էջում կոչ է արել Ֆրանսիայի քաղաքացիներին վերադառնալ Ֆրանսիա և գրել է՝ «Դուք, իհարկե, ազատ եք նախընտրել Նորքի հիվանդանոցը»` կցելով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ցուցանակը։
«ՉԻ». Կա տեսակետ, որ Ֆրանսիայի առողջապահության համակարգը լավագույններից մեկն է աշխարհում: Չնայած այդ հանգամանքին, Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 11 հազարի, արձանագրվել է մահվան 372 դեպք:
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածների 132 դեպք, մահացության դեպքեր չեն արձանագրվել:
Բայց եթե նույնիսկ այս չոր վիճակագրությունը չլիներ, միևնույն է, Հայաստանում օտարերկրյա պետության դեսպանին խորհուրդ կտայինք մի քիչ ավելի կոռեկտ արտահայտվել Հայաստանի առողջապահական համակարգի վերաբերյալ, և նույնիսկ կորոնավիրուսի հարցում սահմանափակվել դիվանագիտական վարքագծով:
Մենք մի քանի օր առաջ ներկայացրել էինք Ֆրանսիայի քաղաքացու պատմածը, որը հիացած էր մնացել Հայաստանում կորոնավիրուսի դեմ տարվող պայքարից, օդանավակայանում սանիտարահիգիենիկ պայմաններից և ապշել Ֆրանսիայում ամենուրեք աչք զառնող փնթիությունից, աղբից, Փարիզի օդանավակայանի կեղտոտվածությունից: Կրկնում ենք՝ Ֆրանսիայի քաղաքացին էր սա ասել: