...

Գնա բեր այն, ինչը չկա

Գնա բեր այն, ինչը չկա

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Մարինե Կարապետյանը, գրել է. «Covid-19-ի դեմ դեմ պայքարի անփութության հերթական դրսևորումը: Երևանի 4-րդ պոլիկլինիկայում ստացել էի Սինոֆարմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, այսօր պետք է ստանայի երկրորդը: Բայց պոլիկլինիկայում շատ հանգիստ տոնով տեղեկացրեցին, որ երկրորդ չափաբաժինը չունեն՝ ավելացնելով, որ հնարավոր է մի շաբաթից ստանան: Դատելով աշխատողների տոնից, մի շաբաթվա ժամկետը հաստատ երկարաձգվելու է: Առողջապահության նախարարությունից ինձ բացատրեցին, որ ինձ Սինոֆարմի երկրորդ չափաբաժինը չեն ներարկում, որպեսզի ապահովեն առաջին չափաբաժնի պահանջարկը»:

«ՉԻ». Ամենազավեշտալին այն է, որ մեր իշխանությունները պարտադիր պատվաստվելու մասին օրենք են ընդունում՝ փաստորեն չունենալով համապատասխան խմբաքանակի պատվաստանյութ: 

Այսինքն՝ մարդը գնում է աշխատանքի, ասում են՝ քեզ հեռացնում ենք կամ տուգանում ենք, չես պատվաստվել: Մարդն ասում է՝ պատվաստանյութ տվեք, պատասխանում են՝ չկա: Մի ամիս հետո կլինի: Իսկ քանի որ օրենքը քաղաքացուն պարտադրում է ամիսը երկու անգամ թեստ հանձնել, եթե պատվաստված չի, խեղճ մարդը 15 օրը մեկ տուգանվելու է: Ամսվա վերջում էլ երևի քրեական պատասխանատվության ենթարկվի, քանի որ չարամտորեն մի քանի անգամ չի պատվաստվել:

Անեկդոտ է: Ավելի ճիշտ՝ իրականություն է: Իսկ ավելի ճիշտ՝ անեկդոտիկ իրականություն: Մեկ էլ հեքիաթներում նման բան կա, երբ չար կախարդը հերոսին ասում է՝ գնա բեր այն, ինչը չի կարող լինել: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   788 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ