...

Ֆրանսիայից խնդրում են Արսեն Թորոսյանին մեդալ տալ

Ֆրանսիայից խնդրում են Արսեն Թորոսյանին մեդալ տալ

«ՉԻ» ընթերցողներից մեկն (Ֆրանսիայի քաղաքացի) այսօր Երևանից մեկնել է Փարիզ, այնտեղի օդանավակայանից զանգահարել ու բառացիորեն խնդրել է, որպեսզի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին մեդալ տան:

Ընթերցողը պատմում է, որ այն, ինչ տեսել է օդանավակայանում և Փարիզի փողոցներում, վեր էր իր երևակայությունից: Ի տարբերություն «Զվարթնոց» օդանավակայանի, Փարիզի օդանակավայան ժամանողներին ոչ ոք չի ստուգում, նման բան չկա, ուղևորները, անցորդները առանց դիմակների են:

Մեզ զանգահարած քաղաքացին նաև ապշած է մնացել Փարիզի օդանավակայանի սանիտարահիգիենիկ բարձիթողի վիճակից: Սպասասրահները, զուգարանները կեղտոտ են, աղբը թափված է գետնին, նույնը՝ փողոցներում: Ըստ քաղաքացու, համեմատության որևէ եզր չկա Հայաստանի, մասնավորապես՝ «Զվարթնոց» օդանավակայանի մաքրության և սանիտարահիգիենիկ պայմանների հետ: 

Քաղաքացին նաև լուսանկարներ է ուղարկել Փարիզի օդանավակայանից, որոնք հաստատում են նրա պատմածը: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   4664 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ