...

Ընկել ենք... ճգնաժամի մեջ

Ընկել ենք... ճգնաժամի մեջ

Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա իրականացնող Հադրութի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտն ասել է. «Լարված իրավիճակ է, մենք գիտենք, որ Հադրութի ժողովուրդը ամենատանջված ժողովուրդներից է: Գիտենք, որ ՀՀ-ում իրավիճակը շատ բարդ է, շատ են հարցերը համաձայնագրի հետ կապված, նաև շատ հարցեր մենք ունենք, որովհետև չենք ստորագրել համաձայնագիրը։ Մեր առաջնահերթությունը այս հարցում տուժած մարդկանց աջակցելն է: Այսօր նախագահ Մակրոնը հանդիպելու է ՀՀ ներկայացուցիչների հետ, նախագահ Մակրոնը ասել է, որ պետք է ներկայացվի նաև Հայաստանի շահը»:

«ՉԻ». Գիտեք, չէ՞, թե ինչու ենք Ֆրանսիայի դեսպանի խոսքը ներկայացնում: Որովհետև ներքաղաքական վիճակն այնպիսին է, որ արձագանքելու կամ մեկնաբանելու բան չկա: Մենակ այն գիտենք, որ Գագիկ Ծառուկյանը, Գառնիկ Իսագուլյանը, Գեղամ Մանուկյանը, Դավիթ Համբարձումյանը, Արա Սահակյանը, Արթուր Վանեցյանը, Էդուարդ Շարմազանովը, Արթուր Ղազինյանը, Իշխան Սաղաթելյանը և էլի ուրիշներ ձերբակալվել են:

Ամերիկա հայտնաբերած չենք լինի, եթե ասենք, որ քաղաքական ճգնաժամի մեջ ենք: Ընդհանրապես «մեջ ենք» բառակապակցության հետ ուրիշ բառ են օգտագործում, բայց դե ճգնաժամն էլ է արտացոլում այսօրվա իրավիճակը:

Սթափության կոչ ենք անում, բայց չգիտենք, թե ում: Զսպվածություն է պետք, բայց էլի անհասցե է թվում: Հիմա մենք պատկերացնում ենք, թե ինչպիսին են եղել 1990-ականների Վրաստանն ու Ադրբեջանը:

Իսկ Հադրութի բնակիչների համար մարդու սիրտը մղկտում է: Ախր Հադրութը նույնիսկ 1990-ականների ամենածանր տարիներին թշնամու համար անառիկ է եղել:

«Չորրորդ իշխանություն», թիվ 35, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   518 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ