...

Գալուստի հետևորդները

Գալուստի հետևորդները

«ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հայտարարությունը ռազմական գաղտնիք է, և այս պահին ես ոչինչ չեմ կարող դրա մասին բարձրաձայնել»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր. «Հիմա տարբեր փորձագետներ ասում են, որ մի քանի տարի խաղաղ կապրենք, կհզորանանք, կվերազինվենք և մեր բաժին հաղթանակը կունենանք։ Կներեք, ես այս մտածողությունը համարում եմ հետադիմական և վնասակար։ Ես ուզում եմ, որ մատով ցույց տան, թե ում 18 տարեկան որդու հաշվին են դա ուզում անել»:

«ՉԻ». Գալուստ Սահակյանի գործն անմահ է: Նա չկա խորհրդարանում, բայց կան բազում պատգամավորներ, որոնք նվիրումով շարունակում են նրա գործը:

Եթե ուրիշ պատճառ էլ չլիներ, ապա արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք են միայն նրա համար, որ ԱԺ պատգամավորների թիվը կրճատվի, և Նարեկ Գրիգորյանի նման ինտելեկտուալները հեռու մնան օրենսդիր աշխատանքից:

Ասա քեզ պե՞տք էր, որ համաձայնեցիր դառնալ պատգամավոր: Քեզ համար հանգիստ, գլխացավանքից հեռու վայելում էիր փոխմարզպետի պաշտոնը, իսկ հիմա խորհրդարանի հարյուր տարվա լրագրողներն այնպիսի հարցեր կտան, որ պարգևավճարը ստիպված կլինես ծախսել հոգեբանական աջակցության վրա:

Իմիջիայլոց, ռազմական գաղտնիք կարող են համարվել նաև այս կարգի հարցազրույցները: Թշնամին չպետք է իմանա, թե ինչ որակի ու խելքի պաշտոնյաներ ունի Հայաստանը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   920 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ