...

Հայկական ռադիոյի հարցը Լենա Նազարյանին

Հայկական ռադիոյի հարցը Լենա Նազարյանին

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը խորհրդարանում հայտարարել էր. «Մեր կառավարության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը 1.5 միլիոն դրամ կաշառք ստանալու համար դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: 7 տարին քիչ է, ես կասեի՝ շատ է, բայց օրենքը հավասարապես է գործում և՛ ընդդիմության, և՛ կառավարող ուժի համար»:

«ՉԻ». Նախ պետք է անեկդոտը պատմենք: Հայկական ռադիոյին հարցնում են՝ ճի՞շտ է, որ ընկեր Զաքարյանը վիճակախաղով 1000 ռուբլի է շահել:

Ռադիոն պատասխանում է. ճիշտ է: Միայն թե, ոչ թե ընկեր Զաքարյանը, այլ ընկեր Պետրոսյանը, և ոչ թե 1000 ռուբլի, այլ 150 ռուբլի, և ոչ թե վիճակախաղով, այլ պոկերով, և ոչ թե շահել է, այլ կրվել:

Հիմա մեր Լենան է: Ինչ ասում է, ճիշտ է ասում: Միայն թե, նախկին փոխնախարարը նախաքննության ընթացքում ոչ թե կալանավորված է եղել, այլ 15 մլն դրամ գրավի դիմաց ազատության մեջ է եղել և այնտեղ մնում է մինչև հիմա՝ նույնիսկ վճռից հետո, որը նա բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Եվ ոչ թե համաձայն վճռի բանտ է տեղափոխվել, այլ «Արմենիա» բժշկական կենտրոն՝ որպես տնօրենի ֆինանսական գծով խորհրդական, և ոչ թե հասարակական պարսավանքի է ենթարկվում, այլ սեպտեմբերի 2-ին պարգևատրվում է Պաշտպանության նախարարության պատվո մեդալով: 

Թե չէ, մնացածը ճիշտ է: Հատկապես այն, որ օրենքը հավասարապես է գործում և՛ ընդդիմության, և՛ կառավարող ուժի համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1300 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ