...

Գետինը մտնեն բոլոր ուրիշ բան հասկացողները

Գետինը մտնեն բոլոր ուրիշ բան հասկացողները

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի այն արտահայտությունը, որ շինելու է, ասել է. «Նա նկատի է ունեցել, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու»:

«ՉԻ». Գնալով Լենա Նազարյանը մեզ ավելի է դուր գալիս: Կյանք է, կյանք: Եվ ընդհանրապես, Լենա Նազարյան ասելիս, էլ Գալուստ Սահակյանն ո՞ւմ.... սպասեք, մտածենք, մի հատ հարմար, կոռեկտ բառ գրենք... լավ, գտանք... ո՞ւմ ներկայացուցիչն է:

Իսկ դուք ի՞նչ էիք մտածում, որ ի՞նչ է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը: Խուժան լակոտներ: Ամոթ ձեզ, հազար ամոթ: Եթե դա էր ձեր մտքով անցել, գնացեք «սեքսապատալոկի» մոտ, բուժվեք: Այ, չբավարարվածներ: Ա´յ, մետրուկեսանոցից մինչև երկու մետրանոցներ: 

Այո, 2500 կմ ճանապարհ է շինելու: Ուրիշ ոչինչ: Էն մուրճն էլ, էն որ միտինգում ճոճում էր, դրանով էլ թխթխկացնելու է այդ 2500 կիլոմետրանոց շինված ճանապարհը, որ ստուգի ասֆալտի ամրությունը: Իսկ դուք ի՞նչ էիք մտածում, ինչի՞ համար էր մուրճը թափահարում: Գետինը մտնեք, ա´յ, անաբուռներ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1176 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ