ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ «Մեդիա Կենտրոնի» հետ հարցազրույցում անդրադառնալով հայ ռազմագերիների խնդրին, ասել է. «Իսկ միգուցե մեր հանրությո՞ւնը Ադրբեջանին ավելի շատ պահանջներ ներկայացնի: Մե՞նք ենք պատանդ պահել»:
«ՉԻ». Իսկականից, էլի: Ի՞նչ եք կպել այս իշխանություններից: Իրենք ի՞նչ կապ ունեն հայ ռազմագերիների հետ: Հո հայ զինվորներին «Իմ քայլի» գրասենյակներո՞ւմ չեն պահում: Բաքվում են պահում, գնացեք, Բաքվից էլ պահանջեք: Թողեք, թող սրանք ապագա կառուցեն:
Կամ որ ադրբեջանցիները մտնում են մեր տարածքներ, հովիվ ծեծում, զինվոր գերեվարում, հենակետեր կառուցում, ի՞նչ է, իշխանություննե՞րն են դա անում: Չէ, էլի էդ Ադրբեջանը: Պետք է ազգովի հավաքվել, գնալ սահման և ասել. մենք պահանջում ենք, որ դուք դուրս գաք մեր տարածքներից:
Մարդիկ ասում են՝ մենք անգործունյա ենք, անմեղսունակ ենք, մեզանից յան տվեք, չի հասկանում այս հանրությունը: Կպրշկվել է, թե վերադարձրու հայ ռազմագերիներին: Շատ անհասկացող հանրություն է: