...

Պիկնիկի գնայիք

Պիկնիկի գնայիք

Ազգային ժողովի պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր իմ և գործընկերներիս՝ Թագուհի Ղազարյանի և Լենա Նազարյանի հրավերով տեղի ունեցավ հերթական քննարկումը քաղաքացիների հետ մեր երկրի և տարածաշրջանի մասին։ Այս անգամ մենք Հրազդանում էինք, և մեզ հետ հանդիպման հրավերը ընդունած քաղաքացիներին խնդրեցինք իրենց վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները արտահայտել հետևյալ հարցերի շուրջ։

Ինչպե՞ս եք պատկերացնում խաղաղությունը մեր տարածաշրջանում։

Ինչպիսի՞ն եք պատկերացնում Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի հետ։

Ի՞նչ եք մտածում սահմանագծման և սահմանազատման մասին։

Ի՞նչ եք մտածում ապաշրջափակման մասին։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ինչպիսի՞ լուծումն եք համարում իրատեսական և ընդունելի»։

«ՉԻ». Այս նախաձեռնության համար է ասված. «Что мы делаем? Правильно, балуемся»:

Նիկոլ Փաշինյանը երևի կուսակիցներին ասել է՝ ավելի ակտիվ եղեք, շփվեք ժողովրդի հետ, փորձեք հասկանալ տրամադրությունները, կանայք էլ նման միջոցառումներ են կազմակերպել:

Սա դասական հասկացությունների խեղաթյուրման փորձ է: Այսպիսի քննարկումները չեն վկայում ժողովրդավարության, թափանցիկության կամ հաշվետվողականության մասին: Սա աչքերին թոզ փչելու անհաջող փորձ է:

Հայաստանում թերևս մատների վրա հաշվես մի քանի մասնագետների, որոնք տիրապետում են դեմարկացիայի և դելիմիտացիայի նրբություններին, իսկ իշխող ուժի ներկայացուցիչները փորձում են հասարակ ժողովրդից իմանալ, թե ինչ պետք է անեն:

Ժողովրդից հարցրեք իրենց թոշակների, աշխատավարձների, գործազրկության և այլ հրատապ սոցիալական խնդիրների մասին: Հասարակ ժողովուրդը տեղյակ չլինելով Արցախի հարցի վերաբերյալ բանակցությունների նրբություններին ու մանրամասներին՝ չի կարող արժեքավոր խորհուրդներ տալ իշխանությանը:

Հիմա հասարակ Պողոս Պողոսյանը, որն ապրում է Հրազդանում, ի՞նչ իմանա, թե ինչ է մեզանից ուզում Ռուսաստանը կամ Իրանը: Ի՞նչ իմանա, թե ինչ ասաց Հնդկաստանի արտգործնախարարը Երևան այցելության ժամանակ:

Մի խոսքով՝ աննպատակ միջոցառում, ավելի լավ կլիներ, քանի դեռ նորմալ եղանակ է, պիկնիկի գնային:

ՎԱՐԿԱՆԻՇ

   777 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ