...

Կարևորը Մարգոն է

Կարևորը Մարգոն է

Օգտատերերից մեկի այն հարցին, թե Մարիա Կարապետյանի հայտարարության մասին բան չունե՞ք ասելու, ՀԽ նախկին ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը պատասխանել է. «Չեմ ծանոթացել, երկրում չեմ եղել, անգամ դեռ չեմ հասցրել ԱՄՆ դեսպանի հարցազրույցը նայեմ»:

«ՉԻ». Ու չնայած Ստյոպա Սաֆարյանը երկրում չի եղել և նույնիսկ ԱՄՆ դեսպանի հարցազրույցը չի հասցրել նայել, բայց դա չի խանգարել նրան, որ Հայաստան գալուց հետո հասցնի Մարգարիտա Սիմոնյանի ստատուսները կարդալ, ծանոթանալ Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի շուրջ զարգացումներին, հաշվել «Կրակեմ Հրաչի» դատավոր որդու ահռելի ունեցվածքը, Վարդան Օսկանյանի պորտը տեղը դնել, Եվգենի Պրիգոժինի մասին խոսել, Լևոն Զուրաբյանի հարցազրույցը դիտել և մեկնաբանել, տաքսու վարորդի տեսանյութին արձագանքել, Արթուր Վանեցյանին հիշել, Արցախի ԱԽ վերջին նիստը պախարակել, Դավիթ Տոնոյանի որոշումը ողջունել, նորից վերադառնալ Մարգարիտա Սիմոնյանին, խեղճ Մակրոնին խղճալ...

Դե, այսքան բան կարդալուց, մեկնաբանելուց, այսքան բանի արձագանքելուց հետո էլ որտեղի՞ց ժամանակ ճարի, որ մի հատ էլ Մարիա Կարապետյանի ելույթը կարդա ու տեսակետ հայտնի: Մանավանդ, որ հեսա Մարգարիտա Սիմոնյանը նոր ստատուս է գրելու:

ՎԱՐԿԱՆԻՇ

   922 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ