...

Դեդուշկա Ստյոպ, նե նադը․․․

Դեդուշկա Ստյոպ, նե նադը․․․

«Ղարաբաղի սուբյեկտայնության առումով ունենք այն վիճակը, ինչ ունեցել ենք գրեթե միշտ»,- Հ1-ի եթերով հայտարարել է Ստյոպա Սաֆարյանը։

Այստեղ կարևորը Ստյոպա Սաֆարյանի անձը չէ, այլ այն, որ այս տեսակետը հնչել է Հ1-ի եթերից, ընդ որում՝ ակնհայտ է, որ իշխանությունների այդ արտահաստիքային քարոզչին հրավիրել էին հենց այդ «միտքը» հնչեցնելու համար։ Նա էլ պարտաճանաչ կատարեց իր գործը՝ փաստացի հայտարարելով, թե «դե լավ, էլի, Ղարաբաղին ի՞նչ ա պատահել, վիճակը հա էլ է՛դ ա եղել»։ Այսինքն, ըստ նրա, «սուբյեկտայնության առումով» բան չի փոխվել։ Հետո՞ ինչ, որ մինչև 1998-ը ԼՂՀ-ն բանակցությունների լիարժեք կողմ էր և իրավունք ուներ ընդունել կամ մերժել կարգավորման որևէ տարբերակ, հետո՞ ինչ, որ դրանից հետո էլ միջնորդները տարածաշրջան ժամանելիս անպայման մեկնում էին նաև Ստեփանակերտ ու հանդիպում Արցախի «դե ֆակտո իշխանությունների» հետ, իսկ հիմա այդ նույն Արցախն ընդամենը Ադրբեջանի տարածք է, որտեղ ապրում են էթնիկ հայեր, ընդ որում՝ որևէ միջազգային կառույցի ներկայացուցիչներ ոչ կարողանում են, ոչ էլ ցանկություն ունեն մեկնել այնտեղ։

Կամ էլ՝ Ստյոպա Սաֆարյանը նկատի ունի, որ «սուբյեկտայնության տեսանկյունից» վիճակը նույնն է, որովհետև Արցախն այսպես թե այնպես անկախ չի եղել։ Փոխվել է ընդամենը այն, որ Նիկոլ Փաշինյանն առաջ ասում էր «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ հիմա ասում է «Ղարաբաղն Ադրբեջան է, և վերջ»։ Դե եթե անկախ չի՝ «սուբյեկտայնության առումով» ի՞նչ տարբերություն։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1098 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ