...

Դասդ լավ էիր սովորել

Դասդ լավ էիր սովորել

Կանադայում կայացած ԵԱՀԿ ԽՎ 30-րդ նստաշրջանում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ելույթում հայտարարել է.

«Կցանկանայի խոսել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի մասին: 

Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղն այն ըմբռնմամբ, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվի Բաքվի և Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների միջև»:

«ՉԻ». Մալադեց: Ապրես: Նստիր: Հինգ: Հատուկ դրա համար էիք, չէ՞, գնացել, հասել Կանադա: 

Իսկ կային ժամանակներ, երբ նույն ԵԱՀԿ-ում Հայաստանի շնորհիվ Արցախը հակամարտության կողմ էր ճանաչվել, բանակցություններին առանձին էր մասնակցում: 

Բայց որ սրանց հարցնես, թե ո՞նց եղավ, որ հակամարտության կողմ ճանաչված Արցախն այսօր ճանաչում եք Ադրբեջանի տարածք, կարող ենք գրազ գալ՝ ասելու են, թե այ էն ժամանակ, որ Արցախը ճանաչվեց միջազգային իրավունքի սուբյեկտ, էդ սխալ էր, դրա պատճառով ենք էս օրն ընկել, համ էլ 1994-ին խի՞ Բաքուն չգրավեցիք:

Լավ իշխանություններ են. մի երկու հատ էլ որ սենց ճանաչեն Արցախը Ադրբեջանի տարածք, հաջորդ անգամ արցախահայության մասին էլ կմոռանան:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   577 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ