...

Բա ի՞նչ ասեր

Բա ի՞նչ ասեր

Հայաստանում շատերին զայրացրել է ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի այն հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանի կազմում ԼՂ-ի գոյությունը հավատ է ներշնչում: 

«ՉԻ». Քրիստինա Քվինը Հայաստանում ԱՄՆ-ի շահերն է հետապնդում, ոչ թե հայ ժողովրդի: Սա՝ մեկ:

Երկրորդն էլ. ինչի՞ եք թռել դեսպանի դեմքին, եթե նույն բանը՝ դեռ ավելի հստակ ու միանշանակ, հայտարարում են իշխանությունները: 

Երեկ չէ՞ր, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ԵԱՀԿ ԽՎ 30-րդ նստաշրջանում հայտարարեց, թե ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս: Դրանից առաջ Նիկոլ Փաշինյանը մի միլիոն անգամ նույնն է ասել:

Հիմա դեսպանից պահանջել, որ նա ՀՀ իշխանություններից ավելի կաթոլիկ լինի... ի՞նչ, պիտի ասի՝ չէ, ես համաձայն չեմ Փաշինյանի հետ, սպասեք, մե՞նք ենք որոշում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   593 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ