...

Գարեգին Բ-ն չստացավ Անթիլիասի աջակցությունը

Գարեգին Բ-ն չստացավ Անթիլիասի աջակցությունը

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հորդորով դիմել է հոգևորականներին.

«Այսօր, որևէ ժամանակից ավելի Հայ Եկեղեցին ժողովրդի հետ պետք է լինի՝ հոգևոր սնունդ հայթայթելով, կարիքավորներին օգնելով և ժողովրդին ծառայելով։ Ա՛յս է հայ հոգևորականին կոչումը։

Դուք, սիրելի հոգևոր հայրեր, այս ոգով թրծվեցիք Անթիլիասի մեջ և կոչումի խոր գիտակցությամբ ծառայում եք։ Մոտիկից հետևում ենք ձեր հովվական աշխատանքներին։ Բարձր ենք գնահատում ձեր ծառայական նվիրումը։ Թող մեր Տերը Քրիստոս վարձահատույց լինի ձեզ։ Աղոթեք մեր ժողովրդի զավակներուն համար»:

«ՉԻ». Այս հայտարարությունն այլ կերպ, քան սթափության կոչ հայ հոգևորականներին, դժվար է անվանել: Արամ Ա-ն այս կոչով բարձրաստիճան հոգևորականներին ասում է, որ այս օրերին իրենք ունեն այլ առաքելություն, քան սպասարկելու նախկին իշխանավորների քաղաքական շահերը:

Ուշագրավ է, որ Արամ Ա-ն անգամ կես բառ չի ասում, որ աջակցում են Գարեգին Բ-ի այս օրերին ծավալած գործունեությանը: Մինչդեռ, եթե լիներ նման ցանկություն, ապա դիվանագիտական ձևակերպումների շնորհիվ կարելի էր մի երկու տողով նրան սատարել: Հակառակը, տեքստից ակնհայտ է, որ Արամ Ա-ն գտնում է, որ Էջմիածնի բարձրաստիճան հոգևորականները շեղվել են իրենց առաքելությունից և հոգևոր սնունդ հայթայթելու փոխարեն զբաղված են լրիվ այլ գործունեությամբ:

Այս ուղերձը էականորեն տարբերվում է բարձրաստիճան հոգևորականների՝ այս օրերին հնչած հայտարարություններից ու մտքերից: Եթե վերջիններս, երբեմն նաև օգտագործելով իրենց կարգավիճակին անհարիր բառամթերք, պաշտպանում էին Գարեգին Բ-ին և նզովում նրա քննադատներին, ապա Արամ Ա-ն տարանջատվում է այս խմբից և ցույց տալիս, թե ինչպիսին պետք է լինի հոգևորականի իրական կոչումը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1604 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ