«Հարգելի քաղաքական մեծամասնություն, ՍԴ-ում միակ չաշխատող մարդը ձեր կողմից նշանակված անդամն է». Գևորգ Գեորգիսյան:
«ՉԻ». Անցյալ տարի բոլորը ծաղրում էին հերոսի ազգանունով այս երեսփոխանին, թե ինչու է թաշկինակով փակել քիթը, երբ Միրզոյանը և Նազարյանը ԱԺ-ում գունավոր ճայթռուկներ վառեցին: Բայց պարզվում է, որ այն ազդեցություն է թողել Գեորգիսյանի առողջության վրա, և նա մինչև այժմ չի կազդուրվում: Եթե կազդուրված լիներ, ապա նման անհեթեթություններ դուրս չէր տա:
ՍԴ անդամների փոխելու իմաստը ոչ թե նրանց չաշխատելն է, այլ աշխատելը հանուն երկու հոգու՝ Քոչարյանի և Սարգսյանի: ՍԴ անդամներին փոխում են ոչ թե աշխատանքի չներկայանալու համար, այլ ներկայանալու և կեղծված ընտրությունները լեգիտիմացնելու համար: ՍԴ անդամներին փոխում են, որովհետև նրանց ղեկավարը չի ընտրվել օրինական ճանապարհով: ՍԴ նախագահին փոխում են, այլապես փոփոխված սահմանադրության կետերից մեկը կսկսի գործել միայն 2036 թվականից:
Գևորգ Գեորգիսյանը մասնավորապես, իսկ Լուսավոր Հայաստանն ընդհանրապես, ամենահամառ քաղաքական ուժն են Հայաստանում: 1.5 տարի է գնում են երրորդ ճանապարհով, բոլորը ասում են, որ սխալ են գնում, բայց իրենք շարունակում են գնալ: Մտահոգությունը մեկն է՝ վերջնականապես չմոլորվեն Վատիկանի պադվալների լաբիրինթոսներում: