...

Գևորգ Գեորգիսյանի երազը

Գևորգ Գեորգիսյանի երազը

2018 թվականի մարտ ամիսն է: «Ելք» խմբակցությունը ժողով է անում: Ինքը բարձրանում է սեղանի վրա և ասում. «Պարոն Փաշինյան, հիմա հեղափոխության հնարավորություններ չկան: Ձեր ճանապարհային քարտեզը բանի պետք չէ: Ընդհանրապես, իմ վերլուծություններով մինչև Միքայել Մինասյանը չգնա թոշակի, նման հնարավորություններ չեն լինելու: Բայց քանի որ մեծահոգի եմ, մի քանի թեզեր ասեմ, գրի առեք ու փորձեք»:

«Ուրեմն սկզբի համար, կամուֆլյաժ առեք, գնացեք Գյումրի ու ոտքով եկեք Երևան: Ճանապարհին անպայման խարույկներ կվառեք, Երևան հասնելուն պես գոռացեք՝ «Մերժի՛ր Սերժին»: Այնուհետև պառկեք ավտոբուսների դիմաց, փորձեք անցնել փշալարերը, ծխի դեպքում հանկարծ թաշկինակով չփակեք քիթը, դա անդառնալի հետևանքներ կունենա ձեր իմիջի վրա: Կգնաք «Մարիոթ» հյուրանոց, մեջքով կշրջվեք Սերժ Սարգսյանին և երկար կդասավորեք մեջքի պայուսակը: Ձեզ ձերբակալելու դեպքում հանկարծ չգնաք կոմպրոմիսի, և դուք կդառնաք վարչապետ: 100 տոկոսանոց աշխատող ծրագիր է, բայց ես չեմ հավատում դրան, մենք ունենք երրորդ ճանապարհ»:

Պատկերը փոխվում է: Ինքն ու Էդմոն Մարուքյանը խառը ֆեն են անում վարսավիրանոցում: «Էդմոն, որ հիշում եմ՝ ինչպես փայլուն ծրագիրը տվեցի Նիկոլին, ուզում եմ թաշկինակս հանեմ ու բարձր ձենով լացեմ»: «Սուս, էլ մի ասա: Ես էլ, որ հիշում եմ, ուզում եմ թաշկինակս հանեմ ու....»:

Արթնանում է Վատիկանի պադվալներից մեկում: «Դու դեռ 10 տարի պետք է ծառայես ինձ, որ մեղքերդ քավես: Քո փայլուն թեզերի պատճառով եմ ես այստեղ»:
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3670 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ