...

Գնացեք, տանը երազեք

Գնացեք, տանը երազեք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը Ազգային Ժողովում իր ելույթի ժամանակ ասել է. «Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրը. պետք է երազենք»:

«ՉԻ». Լավ բան է ասում Մխիթար Հայրապետյանը: Բայց... ոնց ասենք, մի քիչ թերի է ասում:

Պետք է ավելի մասշտաբային երազել: «Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանի ամենաանվտանգ երկիրը». դե, սա ախր ի՞նչ երազ, երազիկ է:

Խոշոր և աննախադեպ բաներ պետք է մտածել: Երազելուց պետք է երազել, օրինակ՝ Ծովից ծով Հայաստան: Հրեն, դաշնակներն արդեն 120 տարի երազում են դա: Շատ բարձր ու պրոֆեսիոնալ մակարդակով են երազում: Այդ երազի ամեն դետալ այնպես է հղկված, որ մարդ հաճույք է ստանում երազելուց:

Այդ առումով, օրինակ, վատիկը չի Բաքվում չայ խմելու մասին երազանքը: Շատ հաջող էր նաև «Նոր պատերազմ, նոր տարածքներ» երազանքը:

Մենք այս պատերազմում ինչո՞ւ պարտվեցինք: Որովհետև իշխանությունները ստից-մտից բաներ էին երազում. մինչև 2050 թիվը 5 մլն բնակչություն, ֆուտբոլի աշխարհի չեմպիոն, տուրիզմի կենտրոն, «Արցախը Հայաստան է ու վերջ»: 

Մի քիչ ժամանակներին համահունչ բաներ է պետք երազել: Օրինակ, որ Ադրբեջանը նոր տարածքներ մեզանից չխլի, որ Սյունիքը կամ Մեղրիի շրջանը չկորցնենք: Որ Հայաստանին նոր զիջումներ չպարտադրեն: Որ Հայաստանին մարդատեղ դնեն: Որ աշխարհը մեր վրա չղժժա:

Իսկ մենք մեր կողմից մենակ մի բան ենք երազում. որ վերջապես մի օր մտածող ու գործ անող իշխանություն ունենանք, ոչ թե՝ երազող: Ձեր երազանքներով Հայաստանն ու Արցախը աղետի հասցրիք: Գոհ ենք, ինչքան երազել եք: Ձեր ամեն երազին հաջորդում է երազախաբությունը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   907 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ