...

Գոնե մեկ հայ գեներալի ուղարկեք օդանավակայան

Գոնե մեկ հայ գեներալի ուղարկեք օդանավակայան

Արդեն 10 ժամից ավելի է անցել, ինչ Բաքվից Երևան վերադարձան մեր 5 ռազմագերիները: Նրանց Բաքվից Երևան տեղափոխեց ռուսական խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը, իսկ Էրեբունի օդանավակայանում միակ դիմավորող պաշտոնատար անձը Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն էր:

Ավելին, անցած 10 ժամվա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները և պատասխանատու մարմինները հանդես չեն եկել հաղորդագրությամբ: Տպավորություն է, որ իրենք էլ են այդ մասին իմացել ռուսական ծագում ունեցող լրատվամիջոցների հրապարակումներից: Չկան ՊՆ և ԱԱԾ համապատասխան հաղորդագրությունները:

Տպավորություն է, որ ռուսական և հայկական կողմերը սինխրոն քայլեր են անում, որպեսզի հայ հասարակության մոտ ամրապնդեն այն մտայնությունը, թե հայկական պետություն չկա: Կա տարածք, որտեղ նշանակված ադմինիստրացիան հետևում է հարկերի հավաքմանը և ներքին կարգուկանոն ապահովելու գործին:

Հաջորդ անգամ հայկական կողմը պետք է խնդրի Կոպիրկինին, որ օդանավակայան գնալուց հետը գոնե մեկ հայ գեներալի վերցնի: Գոնե մի փոքր պահեն շղարշը, թե կա պետություն, որը վերադարձնում է իր գերի ընկած որդիներին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   896 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ