ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ հայկական կողմի պատրաստակամության դեպքում ՀԱՊԿ առաքելությունը պատրաստ է գալ Հայաստան. «Մոտ ապագայում պարզ կլինի` ինչ որոշման են հանգել»:
«ՉԻ». Էլ ինչի՞ եք սպասում մոտ ապագային. ամեն ինչ պարզ է: Քննարկվելու է ՀԱՊԿ առաքելության հարցը, որոշվելու է մասնակցել «Բունդեսվեր-2023» խաղաղասիրական զորավարժություններին:
Քանի անգամ բարձրացվեց Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու թեման, այնքան անգամ արևմտյան գերտերությունների կազմակերպելիք զորավարժություններին մասնակցելու որոշում կայացվեց:
Ռուսներին խորհուրդ կտանք այլևս չբզբզալ այս թեման. թարս բան է ստացվում: