...

Գոնե տաք հագուստ վերցրած լինի

Գոնե տաք հագուստ վերցրած լինի

«Ես այսօր եղել եմ Որոտանում, վաղը լինելու եմ Շուռնուխում և Բարձրավանում, և չեմ գնալու Սյունիքից մինչև անվտանգային խնդիրների լուծումները իմ կողմից չնշմարվեն»,- Կապանում ՔՊ հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

«ՉԻ». Ինչ կարելի է ասել այս շատ պատասխանատու հայտարարության առթիվ: Հուսով ենք՝ հանրահավաքի մեկնելուց առաջ Պապիկյանը հետը տաք հագուստ է վերցրել և Երևանում լուծել է բոլոր հրատապ հարցերը: Պապիկյանին չհավատալու ոչ մի պատճառ չկա, ուստի նա դեռ երկար կմնա Սյունիքում, մինչև իսկապես չլուծի անվտանգության հետ կապված խնդիրները:

Նաև հուսով ենք, որ վաղը չի հայտնվի Երևանում և Նիկոլ Փաշինյանի պես չի հայտարարի՝ Սյունիքի նոր ճանապարհներով եմ գնացել եկել, ամեն ինչ օքեյ է: Չի կարող ամեն ինչ նորմալ լինել, եթե մի շարք բնակավայրերի բնակիչներ իրենց հայրենիքի հետ կապվելու համար այսուհետ ստիպված են տասնյակ կիլոմետրեր անցնել:

Իսկ իրականում Պապիկյանը Սյունիքում կմնա ևս 2 օր: Նոյեմբերի 14-ի գիշերը հետ կգա Երևան: Կգա կամ լավ տրամադրությամբ՝ միսիան կատարված, Կապանում ՔՊ-ն հաղթանակ կտանի, կամ էլ շատ վատ տրամադրությամբ՝ Գորիսից, Մեղրիից ու Տաթևից հետո պարտություն կարձանագրեն նաև Կապանում: Այդ ժամանակ նա իսկապես երկար ժամանակով կարող է գործուղվել Սյունիք՝ մարզպետի կարգավիճակով: Նյարդայնացած Փաշինյանից ամեն ինչ սպասելի է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   676 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ