...

Գրիզլովին չեք մոռացել, չէ՞

Գրիզլովին չեք մոռացել, չէ՞

«Մենք վերածվել ենք Ռուսաստանի պրոտեկտորատի». Ռոբերտ Քոչարյան:

«ՉԻ». Աշխարհի 10 միլիոն հայերից վերջինը Քոչարյանն է, ով իրավունք ունի նման հայտարարություն անել: Ինքն այն մարդն է, որն ամենից շատ բանն է արել, որպեսզի այդ պրոտեկտորատը կայանա և ամրապնդվի:

Այսօր ճամարտակելու փոխարեն թող հիշի, որ իր պաշտոնավարման ընթացքում «դուխ» չարեց հակադարձել ՌԴ պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովին, որը Երևանում հայտարարեց, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է Հարավային Կովկասում:

Վերջերս ռուսական բաց աղբյուրները թվեր նշեցին, թե Պուտինի օրոք որքան պետական պարտք է զիջվել օտար պետություններին: 109 միլիարդ դոլար: Իսկ հայրենասեր, պետական մեծ գործիչ, հմուտ կազմակերպիչ և դիվանագետ Քոչարյանի օրոք ստիպված եղանք 100 միլիոն դոլար պարտքը փոխհատուցել գույքով: Ահա Քոչարյանի բանակցելու արվեստի արգասիքները:

Պետությունները վերածվում են պրոտեկտորատի նաև այն պատճառով, որ երկրի ղեկավարները սկզբում թալանում են, իսկ հետո նախընտրում այդ թալանածը տեղափոխել մեկ այլ երկիր: «Սիստեմայի» տնօրենը լավ գիտի այդ մեխանիզմը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1948 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ