«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ մեկնաբանելով ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ձերբակալությունը, ասել է. «Իմ կարծիքով՝ Աղվան Հովսեփյանը պետք է ցուցմունքներ տա Ռոբերտ Քոչարյանի վրա, Ռոբերտ Քոչարյանն էլ պիտի ցուցմունքներ տա Վլադիմիր Պուտինի վրա»:
«ՉԻ». Եթե այսօր հետևել եք Ռուսաստանի կառավարության նիստին, ապա նկատած կլինեք, որ Պուտինի դեմքին գույն չկար: Խոսում էր Բալթիկ ծովի տակով նոր գազատար անցկացնելու, ռուսական ֆուտբոլում լեգեոներների թիվը կրճատելու մասին, բայց անտրամադիր էր, անհավես, մի թավուրի, միտքն ուրիշ տեղ էր:
Շատերն էին մտածում, թե երևի թալիբների մոմենտով է խառնված իրար:
Բայց դե, իրականում, ակնհայտ է, որ Պուտինին խիստ անհանգստացրել է Աղվան Հովսեփյանի ձերբակալությունը: Փորձառու գել է, վռազ վատ հոտ է զգացել դրանից: Ջոկում է, որ Աղվան Հովսեփյանը կարող է ցուցմունքներ տալ Քոչարյանի վրա, սա էլ 100 փաստաբան ունի, սաղ գործը շուռ կտա Պուտինի վրա, վերջին վարիանտ՝ Աղվան Հովսեփյանի ցուցմունքները re-forward կանի դեպի ՌԴ նախագահը:
Բա գիտեք՝ ինչի՞ էր ռուբլու կուրսն այսօր տատանվում: Բա ռուսները անորոշության մեջ են, չգիտեն, թե ինչով է ավարտվելու Աղվան Հովսեփյանի գործը, հիմիկվանից դոլարի պաշար են հավաքում: