...

Գյադաներին քրեական պատասխանատվության ենթարկելու ժամանակը

Գյադաներին քրեական պատասխանատվության ենթարկելու ժամանակը

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը գրել է. «Հոկտեմբերի 15-ին ինչ-որ մեկը Վանո Սիրադեղյանի «կողմից սպանված անձանց» ցուցակ էր հրապարակել: Գրել էր, որ նրա հրամանով ութ ազատամարտիկների հետ «Արցախից վերադառնալիս գնդակահարվել է Շահեն Մեղրյանը»: 

Մինչդեռ անհերքելի փաստ է, որ Շահեն Մեղրյանը զոհվել է ուղղաթիռի խոցումից: Միայն այս ակնհայտ իրողության նենգափոխումը բավական է, որպեսզի վստահաբար ասվի՝ այդ «ցուցակը» հերյուրանք է սկզբից մինչև վերջ»:

«ՉԻ». Չնայած Վահրամ Աթանեսյանը նշել է, որ հոկտեմբերի 15-ին են նման ցուցակ հրապարակել, բայց Վանո Սիրադեղյանի դեմ զրպարտանքների, զառանցանքների սկիզբը դրվել է դեռևս 1990-ականների պատերազմի տարիներին: 

Այո, երբ Վանոն Հայաստանը մաքրում էր կրիմինալից, դաշնակցա-աժմա-ստուկաչական շրջանակներն ու լրատվամիջոցները գրում էին՝ Վանոն մարդկանց հավեսի համար սպանում է:

Երբ Վանոն աներևակայելի ջանքերի գնով պահում էր Լաչինի միջանցքը, գրում էին, թե մազութի բիզնես է անում:

Երբ Վանոն Հանրապետության ողջ տարածքում կարգուկանոն էր հաստատում, ինչ-որ Արմեն Աշոտյան նեղվում էր, որ Վանոն Պռոստո Մարիայի հետ կայֆերի մեջ է: 

Ու այդպես, զոռ տալով իրենց երևակայությանը, նեղվելով իրենց գորշությունից, տառապելով միջակության սինդրոմից՝ Վանոյի մասին այդ զրպարտությունների ցուցակը ամեն տարի չաղացնում էին, լրացնում նոր երևակայություններով: 

Բայց հիմա, կարծում ենք, ժամանակն է, որ իրավական գնահատական տրվի այս ամենին: Այսինքն՝ Վանո Սիրադեղյանին սպանություններ, տարբեր հանցագործություններ վերագրող անձինք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, եթե չկարողանան այդ հանցագործություններն ապացուցող հիմքեր, փաստեր ներկայացնել: Զրպարտության հոդվածով: 

Սա, իհարկե, պետք է իշխանություններն անեին, իրավապահ մարմինները: Այսինքն՝ եթե իրավապահ մարմինները տեսնում են, որ ինչ-որ մի հատ դաշնակ կամ պոակական գրում է, թե Վանոն սրան է սպանել, նրան է սպանել, անմիջապես պետք է այդ գրառման հիմքով նյութեր նախապատրաստեն, նախաքննություն սկսեն, հրապարակման հեղինակին հրավիրեն, ասեն՝ հանցագործության մասին հաղորդում ես տվել, խնդրում ենք՝ ներկայացրու հիմքերը: 

Բայց սա այն դեպքում, եթե գոյություն ունի իշխանություն և իրավապահ համակարգ: Ոնց որ թե հիմա նման բան չենք տեսնում: Այդ իսկ պատճառով պետք է նախաձեռնել զրպարտողներին պատասխանատվության ենթարկելու գործընթաց: Մի հատ տեսնենք, թե քանի հոգի իր խոսքերին տեր կկանգնի, իսկ քանի հոգի կուռկուռի ձագ կդառնա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1578 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ