«Նիկոլին ասեք, բռնվի: Պուտինին ասելու ենք՝ Հայաստանում ոնց են վերաբերվում անվանի մարզիկներին»:
Վերջնագիրը «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում ներկայացրել է Իսրայել Հակոբկոխյանը:
«ՉԻ». Ուշագրավ է, որ Հակոբկոխյանը հայտարարություն անելու պահին կրել է «СССР» գրառմամբ վերնաշապիկ: Այս դեպքի համար է ասված՝ մի երկու «ուխոդ» ավել անեիր, որպեսզի չհայտնվեիր այսքան աննախանձելի վիճակում: Ամենևին չենք զարմանա, եթե պարզվի, որ Հակոբկոխյանը մինչև հիմա բողոքներ է գրում «ՑԵԿԱ»՝ պահանջելով աշխատանքից հեռացնել առաջին քարտուղար Փաշինյանին:
Հետո ասում են՝ չի կարելի քննադատել մարզիկներին, իրենք «զասլուգա» ունեն: Ո՞ւմ են պետք Հակոբկոխյանի մեդալները, եթե նա այսօր պատրաստ է բողոքներ հղել ուրիշ երկրի ղեկավարին՝ աղերսելով, որ միջամտի իր հայրենիքի ներքին գործերին:
Ցանկացած ռամիկ կամ շինական, որը պատրաստ է պաշտպանել իր երկրի ինքնիշխանությունը, շատ ավելի հարգանքի է արժանի, քան այս տեսակը:
Եվ վերջապես, Հակոբկոխյանը ծնվել է Խորհրդային միությունում, իսկ Ռուսաստանը մի շարք ծրագրեր ունի այն մարդկանց համար, ովքեր ծնվել են այդ երկրում ու հիմա ցանկանում են ապրել Ռուսաստանում: Ի՞նչն է խանգարում բռնցքամարտիկին հավաքել «վեշ-մեշոկը» և տեղափոխվել մի երկիր, որտեղ մարզիկներին լավ են կերակրում:
Ձախողում է, որ անկախության 30-րդ տարում դեռևս կան այսպիսի «էքսզեմպլյարներ» և ավելին, հայտնվում են հեռուստատեսության եթերում: