...

Համաշխարհային սկանդալ մի բաժակ ջրում

Համաշխարհային սկանդալ մի բաժակ ջրում

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հնչեցրած մտքերին: Վերջինս քննադատել էր քաղաքապետին, որ սեղմել է Գորիս այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքը:

«Կուսակցապետ համարվող Վահեն, ով չի կարող 10 մարդ հանել փողոց, ում հետևից 10 քաղաքացի դուրս չի գալիս, մի ամբողջական հարցազրույց է տալիս մի չնչին ու իրենից իրականում ոչինչ չներկայացնող միջադեպի մասին։ 

Պետք չէ զարմանալ, բնավ, քանի որ ապրում ենք այն ժամանակներում, երբ պետականության հիմքերը լափողները խոսում են պետականությունից, դասալիքներն ու ի սկզբանե հոգով պարտվածները՝ հայրենասիրությունից, լղոզվածները՝ տղամարդկությունից, կարմիր գծեր ու սկզբունք չունեցողները՝ գաղափարներից, մութ գործարքների մեջ թաղվածներն ու «պլատիտ» եղածները՝ արդարությունից»:

«ՉԻ». Մենք, իմիջիայլոց, որոշեցինք մի հատ ստուգել, թե Վահե Հակոբյանը երբ է հրապարակավ արտահայտվել: Վերջին ամիսների ընթացքում մի անգամ. այո, Առուշ Առուշանյանի ձեռքսեղմման մասին: 

Այսինքն՝ երկրում ամեն ինչ նորմալ էր, ամեն ինչ ճիշտ էր, ասելու բան չկար, մենակ Գորիսի քաղաքապետի ձեռքսեղմումը համը հանեց: Ընդդիմության մի մասի համար ամենակարևոր թեման է: Համաշխարհային սկանդալ են սարքել:

Կամ էլ հանկարծ ամիսներ քնելուց հետո զարթնում են, քանի որ հազիվ մի հատ անշառ թեմա են գտել: 

Բարևել է, չի բարևել, դրանից Արցախի ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները վերանալո՞ւ են: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   459 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ