...

Մեկ տարով կասեցված հայրենասիրություն

Մեկ տարով կասեցված հայրենասիրություն

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հերքել է ՔՊ-ին անդամակցելու վերաբերյալ տեղեկություններն ու հայտարարել․ «Ես քրիստոնյա Հայ եմ, իմ կուսակցությունն իմ Հայրենիքն է, իմ առաքելությունը՝ Հայի դարավոր թշնամուն պատժելը, պահի հրամայականը՝ մեր Հայրենիքի պաշտպանությունը»։

Մեծ Պահքի օրերին գինովցած վիճակում ղեկին նստելը, իհարկե, քրիստոնյա լինելու անառարկելի ապացույց է, պրն Առուշանյանն էլ, վստահաբար, մի քանի հարյուր հազար դոլարանոց համարներով մեքենայով սլանում էր «Հայի դարավոր թշնամուն» պատժելու։ Պարզապես քանի որ դեպքը տեղի է ունեցել Երևանում՝ պարեկները երևի մտածել են, որ «Հայի դարավոր թշնամուն պատժելու գործընթացը» կարող է դրսևորվել կառավարության շենքը գրոհելու տեսքով, և կասեցրել են պատմական արդարության վերականգնման հնարավոր փորձը։ 

Արդյունքում՝ տրանսպորտային միջոցների օգտագործմամբ «Հայի դարավոր թշնամուն պատժելու գործընթացը» կասեցվել է մեկ տարով և այդ ընթացքում հնարավոր կլինի իրականացնել միայն հետիոտն ընթացակարգով։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   417 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ