...

Հարամ արեցին ուրախությունը

Հարամ արեցին ուրախությունը

Երևանում պարեկները կանգնեցրել են «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենան, որի վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվել, հայտնում է Shamshyan.com-ը: Պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան: Վարորդը եղել է Գորիսի 33-ամյա քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից:

«ՉԻ». Դե լավ, էլի, հարամ արեցիք էդ մարդու ուրախությունը: Դեռ մանկապարտեզից երազել էր «000 OO 00» համարներով ավտո քշել, հիմա երազանքը կատարվել է, մի քանի տասնյակ միլիոն դրամ է մուծվել, իրավունք չունե՞ր դա նշել: 

Մենակ չենք հասկանում` ինչի՞ է Երևանում խմած քշել իր «յաշիկը», ոչ թե Գորիսում: Երևի իր քաղաքը մեքենան «գանյատ» անելու համար այնքան էլ հարմարեցված չի: 

Լավ չեղավ, ահագին ժամանակ էդ գյոզալ համարներով ավտոն չենք տեսնի, քանի որ Առուշ Առուշանյանի հայրն էլ է զրկված ավտոմեքենա վարելու իրավունքից:

Բայց իսկականից, լավ օլիգարխի կայֆ են ստացել էս Առուշանյանները «000 OO 00» համարանիշից: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   403 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ