...

Մի հատ որոշեք, թե ով է ձեր համար Առուշը

Մի հատ որոշեք, թե ով է ձեր համար Առուշը

Քոչարյանական լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Առուշ Առուշանյանի կերպարը կարող է լինել մեր ժամանակների Գարեգին Նժդեհ, ով իր շուրջը հավաքեց սյունեցիներին, պահեց Սյունիքը և փրկեց հայկական պետականության ողնաշարը»:

«ՉԻ». Այդպես լավ չի: Միանգամից գրեիք՝ մեր ժամանակների Մակեդոնացին է, իսկ ավելի ճիշտ կլիներ, ասեիք՝ Տիգրան Մեծը: Որովհետև Տիգրան Մեծը ոչ միայն Սյունիքն է պահել, այլ նաև դիրքային որոշ առաջխաղացում է ունեցել:

Մենակ մի բան չենք հասկանում. բա որ այդքան բարձր եք գնահատում Առուշ Առուշանյանին, դնում Նժդեհի կողքին, այդ ինչի՞ են ձեր լրատվամիջոցները Առուշ Առուշանյանի անունը կապում Նիկոլ Փաշինյանի հետ, ասում՝ իրար հետ պայմանավորվածություն ունեն: Ինչի՞ էիք գրում, որ իշխանությունները տոնել են Առուշի հաղթանակը: 

Մի հատ որոշեք՝ Առուշ Առուշանյանը ձեր համար հերո՞ս է, թե՞ իշխանության դրածո:

Հ.Գ. Հիշում եք, չէ՞, որ Ռ. Քոչարյանն է Մեղրիի փոխանակման հարցն ընդգրկել բանակցություններում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1920 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ