...

Գտած երազ է

Գտած երազ է

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրել է. «Լուսադեմին մոտ խորը քնի մեջ հանկարծ ինձ թվում է, թե Արևմտյան Հայաստանում եմ, իմ նախնիների ծննդավայր Ալաշկերտում, որտեղ հիմա թուրքերն ու քրդերն են տեր կանգնել հայկական տներին։

Ու Ալաշկերտի փողոցում քայլելիս լսում եմ մոլլայի ձայնը, որ մզկիթ դարձած հայկական եկեղեցուց կանչում է առավոտյան նամազի»:

«ՉԻ». Սա պետք է երազահանների հետ քննարկել: Բանգլադեշում կարծես գործում է պայծառատես մադամ Սոնիկի սալոնը, ասում են՝ երազների շատ լավ մասնագետ է:

Այ, պետք է իրեն դիմել, ինքը երազների սցենարներ է մշակում ու ուզածդ թեման զարգացնում քնի մեջ:

Ու որպեսզի մոլլայի ձայներ չլսվեն, «ղառի տուզ», «քյափի վալետ» ու «խաչի կառոլ» կոմբինացիան բացելուց հետո այսուհետ մզկիթներից «Հասնինք Սասուն, Մուշ, Ալաշկերտ» կհնչի:

Հ.Գ. Բայց հետաքրքիր է, խորը քնի մեջ գտնվող մարդը ո՞նց կարող է իմանալ, որ դրսում լուսադեմ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   705 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ