...

Սովորեք, գյոռբագյոռ չլինեք

Սովորեք, գյոռբագյոռ չլինեք

Ֆեյսբուքյան օգտատեր Ռուբեն Վարդազարյանն անդրադարձել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի հարցազրույցին և գրել. «Ամենայն անկեղծությամբ խոստովանում եմ՝ 2020 թվից ի վեր, Կարեն Վրթանեսյանը միակ ռադիկալ ընդդիմադիր մարդն է, ում խոսքի մեկնարկից արդեն 5 րոպե անց ինձ մոտ փսխելու ցանկություն չառաջացավ, դեռ ավելին՝ ես լսեցի այս մարդուն մինչև վերջ՝ համարյա 2 ժամ։ 

Նա չի օգտագործում հայհոյանք, նա չի փորձում, ասենք՝ տիպիկ աշոտյանական ոճով հեգնել-ոչնչացնել իր տեսակետն ու կարծիքը չկիսողներին։ Օ՜ հրաշք, ոչ մի անգամ չօգտագործեց ԲՈԶԻՏՂԱ բառը։ Խոսում է ու չի անում հղումներ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆԸ՝ Ուրարտուին, Համիդյան ջարդերին, Նժդեհին և Ալեքսանդրապոլին։ Տեեե՜ր աստված, միթե՞ հնարավոր էր այսպիսի բան։ 

Խնդրում եմ, անկախ ձեր քաղաքական հայացքներից, դիտե՛ք այս հարցազրույցը, հետո համեմատեք Վրթանեսյանի խոսքը, ասենք՝ Էլբակյանի, Նարեկ Սամսոնյանի, էնտեղ չգիտեմ՝ Դոգի կամ Հոխիկյանի, Արմեն Աշոտյանի ու Շարմազանովի հետ։ Ուղղակի՝ սարի ու ձորի տարբերություն է։

Չլինելով համակարծիք, դու ընկալում ես էս մարդուն որպես հավասարակշռված, բարեկիրթ բանախոս կամ թող լինի՝ օպոնենտ-բանախոս, այլ ոչ թե ինչ-որ ագրեսիվ միջնադարյան ֆանատիկոս-հիստերիկ, ով հեսա ուր որ է կհարձակվի ու կհոշոտի քեզ՝ համոզված լինելով, որ դու Ստամբուլից ուղարկված վամպիր ես, ում նպատակն է հանձնել Երևանի բանալիները անձամբ գեներալ-գնդապետ Զաքար Հասանովին։ 

Եթե ռադիկալ ընդդիմադիր դաշտում շատ լինեին այ էսպիսի բարեկիրթ մարդիկ, անկախ իրենց ճամբարային պատկանելիությունից, նախկին կամ ներկա պրոպագանդիստ լինելուց, անձամբ ես՝ մեծ հաճույքով կկիսվեի, թե՛ նրանց ելույթներով ու թե՛ ինքս կփորձեի երկխոսության մեջ մտնել»:

«ՉԻ». Սա կարելի է մի հատ ձեռնարկ-ուղեցույց սարքել ու հրապարակել. «Ինչպիսի՞ն չպետք է լինի ընդդիմադիրը»: Ու այսպես, կետ առ կետ, նաև Կարեն Վրթանեսյանի հարցազրույցից հատվածներ հանելով՝ ներկայացնել, թե ինչով է տարբերվում նորմալ խոսքը զառանցանքից:

Որովհետև երբ Էդգար Էլբակյանն ասում է՝ Չարենցը դավաճան է եղել, ապազգային տարր, Հոխիկյանը ամեն օր Մոսկվայի իր վստահելի աղբյուրներով Ղազարոս Աղայանի հեքիաթներից դենը հեքաթներ է պատմում, եթե օրումեջ սրա-նրա հոգեզավակ լինելու մասին են բարբաջում, մի խոսքով՝ զառանցում են, գնացեք, փողոցում ցանկացածին հարցրեք, 99 տոկոսը նույնը կասի. քանի ընդդիմությունը սրանք են, Նիկոլը մնալու է: 

Իհարկե, մեզ կարող են հակաճառել, որ, չէ, հակառակը, քանի Նիկոլը մնում է, ընդդիմությունը սրանք են լինելու: Էդ էլ կա: Բայց պարզվում է, կարելի է լինել նորմալ ընդդիմադիր, անկախ նրանից՝ Նիկոլը կա, թե չկա:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ