...

Տերդ մեռնի, ԴԻՎԱՆագիտություն

Տերդ մեռնի, ԴԻՎԱՆագիտություն

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Ես սպասում եմ, որ Լաչինի միջանցքը բացելու համար Կոռնիձոր մեկնած «Խաչակիրներ» ջոկատը պետք է կոնկրետ գործողություններ իրականացնի և իր հնարավորություններով ու ռազմական փորձով բացի Արցախի ճանապարհը։ 

Եթե Կոռնիձոր մեկնած այս խումբը առանց գործողության վերադառնա ու բավարարվի տեղում ասուլիով, ապա կլինի հերթական օդ տատանողը»:

«ՉԻ». Հա, մենք էլ ենք սպասում: Այ, հենց հիմա դիվանին պառկած, ոտքներս պարզած, կոմպը դեմներս ենք դրել, «Օտ Մարտինիի» արևածաղիկ չրթելով, սառը «Կիլիկիա» (լցնովի) խմելով, լայվով հետևում ենք «Խաչակիրներներին»:

Ու հլը փորձեն չբացել Արցախի ճանապարհը: Ով ուզում է, ճամփին ռաստ գա, պիտի փրթեն: Ադրբեջանական բանակին պետք է նենց չրթեն, ոնց որ մենք հիմա դիվանին նստած արևածաղիկն ենք չրթում: Մինիմում երկու ադրբեջանական բրիգադ պիտի վերացնեն, ճանապարհը բացեն ու կանգնեն, մինչև տեսնենք՝ ինչ է լինում: 

Բա էսքան ծախս ենք արել, գարեջուր ենք առել, հիմնովին պատրաստվել ենք, որ գնան, օդ տատանե՞ն: Մենք դա թույլ չենք տա, առնվազն ջղային սմայլիկ կդնենք:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1746 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ