...

Կադրեր են, որ կորչում են

Կադրեր են, որ կորչում են

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Իր թուրք եղբայրներին ցավակցություն հայտնած Ռուբեն Ռուբինյանին լավ կլինի բացատրել, որ Գազիանթեփը նույն պատմական հայկական Այնթափ բնակավայրն է, որտեղ 1915-ին թուրք ջարդարարները սպանեցին բազմահազար հայերի, մի մասին էլ տեղահանեցին ու տարան Դեր Զորի անապատներ։

Ցավակցելիս գոնե հայկական տեղանուններ նշեք, անհայրենիք սրիկաներ»:

«ՉԻ». Շատ խելոք բաներ է ասում երիտթուրքերի հետ ժամանակին եղբայրություն արած ուժի գաղափարակիցը: Տեղը տեղին, դիպուկ նկատել է:

Շատ վատ են աշխատում մեր դիվանագետները: Որ ուզում եք իմանալ, Թուրքիայում ավելի քան 30 հոգու կյանք խլած երկու խոշոր ավտովթարների առթիվ Ռուբեն Ռուբինյանը պետք է ղժժացող սմայլիկ ուղարկեր էդ Սերդար Քըլըչին, որը թուրքական կողմի բանագնացն է, ու հետը շատ հստակ գրեր, օրինակ. «Արա´, այ Քըլըչ, ուզում եմ ուրախությունս հայտնել, որ Այնթափում լիքը թուրք ավտոների տակ ճզմվել է: 

Հասնըմ ա ձեզ: Էդ քիչ էր, պիտի 300 հոգի մեռներ: Հանկարծ չմտածեք, թե մենք մոռացել ենք՝ 1915-ին ինչ եք արել», ու մի հատ լեզու ցույց տվող սմայլիկ նկարեր: 

Ահա այսպես նախաձեռնողական ու ագրեսիվ պետք է լինի մեր արտաքին քաղաքականությունը: Մեր ԱԳՆ-ն խելոք լինի, նման հայրենասեր մարդկանց` ինչպիսին, օրինակ, Նաիրի Հոխիկյանն է, կհրավիրի իր մոտ աշխատանքի. ահագին օգուտ կտան իրենց խորհուրդներով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1255 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ