...

«Համատեղ բարդ օպերացիա»՝ ՀՀ Ազգային ժողովում

«Համատեղ բարդ օպերացիա»՝ ՀՀ Ազգային ժողովում

«Ձեր դաշնակիցները թուրքերն ու ադրբեջանցիներն են, մերը՝ ռուսները», դիմելով ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին՝ հայտարարել է «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Ստացվում է, որ «Հայաստան» խմբակցության և ՔՊ-ի դաշնակիցները միասնաբար նախ 44-օրյա պատերազմի ընթացքում «համատեղ բարդ օպերացիա» են իրականացրել, հետո համատեղ ուժերով 9 ամիս շարունակ շրջափակման ենթարկել Արցախը, վերջում էլ համատեղ ուժերով հայաթափել այն։ Հիմա հարց՝ եթե այդ երկու (իբր՝ հակոտնյա) քաղաքական ուժերի դրսի դաշնակիցներն առնվազն Արցախի դեպքում լավ էլ համաձայնեցված են գործել, կարո՞ղ ենք պնդել, որ Հայաստանի ներսում էլ այդ երկու ուժերն են համաձայնեցված գործում։

Չէ, վատ մի զգացեք, ուղղակի հարցնում ենք։ Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանանք, որ Արցախի ամբողջական կորստից հետո Հայաստանում առանձնապես բողոքի ալիք չբարձրացավ, իսկ Տավուշի ուղղությամբ 4 գյուղերի հանձնման դեպքում հզոր շարժում սկսվեց։

ՎԱՐԿԱՆԻՇ

   491 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ