...

Դասերը յուրացրեք, ձեզ է՛լ պետք կգա

Դասերը յուրացրեք, ձեզ է՛լ պետք կգա

«Գողապետության ներկայացուցիչները, երբ մեզ կոռուպցիայի դեմ դասեր են տալիս, տարօրինակ է», հայտարարել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին ու հիշեցնելով այդ դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանից 36 միլիարդ դրամի բռնագանձման հայցը։

Տարօրինակն այն չէ, որ «գողապետության ներկայացուցիչները» ՔՊ-ականներին կոռուպցիայի վերաբերյալ դասեր են տալիս։ Տարօրինակն այն է, որ ՔՊ իշխանության օրոք «գողապետության ներկայացուցիչները» ոչ թե բանտերում են, այլ Ազգային ժողովում։ Հետաքրքիր է՝ պրն Կոնջորյանի մտքով չի՞ անցել ինքն իրեն հարց տալ, թե բա եթե այդ մարդիկ «գողապետության ներկայացուցիչներ» են, ինչո՞ւ են ազատության մեջ, չլինի՞ այնուամենայնիվ տիրապետում են այնպիսի կոռուպցիոն հմտությունների, որոնց շնորհիվ էլ կարողացել են, օրինակ, լեզու գտնել օրվա իշխանությունների հետ։ Իսկ եթե այդպես է՝ ապա ավելի խելամիտ չի՞ լինի արդյոք հոխորտալու փոխարեն սերտել նրանց տված դասերը։ Մարդ ես, վաղը-մյուս օրը իշխանափոխություն կա, բան կա, ու այդ հմտությունները ՔՊ-ականներին է՛լ պետք կգան։

ՎԱՐԿԱՆԻՇ

   447 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ