Արծվիկ Մինասյան. Կենդանակերպի նշանը՝ Դաշնահավ
Այս շաբաթը լիառատ է հավաստի իրադարձություններով:
Երկուշաբթի օրը կմասնակցեք հերթական հայրենիքի փրկության կոմիտեի ստեղծմանը. 3+3-1*(2+4) ձևաչափով:
Երեքշաբթի օրը կհայտարարեք, որ նիկոլական վարչախմբի լծից ազատվելու ամենակարճ ու էֆեկտիվ միջոցը տետրացիկլինն է:
Չորեքշաբթի օրը Էդիկ Մինասյանին կխնդրեք պատմության դասագրքերում ավելացնել, որ 1920 թվին Ալեքսանդրապոլի կապիտուլյացիան տեղի ունեցավ, քանի որ այդպես էլ Մարդու իրավունքների պաշտպան չճարեցիք:
Հինգշաբթի օրը կզանգեք Վլադիմիր Սոլովյովին ու կհայտնեք, որ կարևոր բան ունեք ասելու. ձեզ խորհուրդ կտան դիմել իրենց արբանյակ լրատվամիջոցներին:
Ուրբաթ օրը մամուլի ասուլիսում կպնդեք, որ Ադրբեջանը սկսեց հայկական բարձունքները գրավել, երբ սարերից իջան մի խումբ ձիավոր:
Շաբաթ-կիրակի օրերին այցելեք խամաճիկների պետականամետ թատրոն. այնտեղ բեմադրվելու է «Սուտն աստղերի տակ» երգիծական դրաման: