...

Ինչու Գորիսում «գաստրոլներով» հանդես չեկավ

Ինչու Գորիսում «գաստրոլներով» հանդես չեկավ

Իշխանական լրատվամիջոց համարվող Mediaroom.am կայքը գրել է. «Երեկ, հոկտեմբերի 27-ին Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում նաև Գորիսում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Ընտրությունների արդյունքներն արդեն իսկ ամփոփվել են, և արդեն իսկ բացահայտ է, որ Գորիսում իշխանական ՔՊ-ն պարտվել է։ Առաջին հայացքից տարօրինակ է թվում ու հարց է ծագում, թե ինչպես կարող էր ամիսներ առաջ ԱԺ ընտրություններին Գորիսում ու ամբողջ Սյունիքում բացահայտ առավելությամբ հաղթած ՔՊ-ն երեկ պարտվել ՏԻՄ ընտրություններում։ Ոչ, այս ընթացքում երկրում ոչ ընտրողներն են փոխվել և ոչ էլ արժեհամակարգերը, փոխվել էր միայն մի բան, թեկնածուն ու քարոզարշավ անողը։ Հենց սրանով է պայմանավորված Գորիսի համայնքապետի ընտրություններում իշխանական ՔՊ-ի պարտությունը։ Եթե ամիսներ առաջ ամբողջ քարոզարշավը իրականացնում ու առաջնորդում էր հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, ում հետ քարոզարշավի հարցում գրեթե հավասարը չկա Հայաստանում, ապա Գորիսի համայնքապետի ընտրություններին Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չի մասնակցել քարոզարշավին, վստահել է իր թիմին ու առաջադրված ՔՊ-ական թեկնածուին։ Բայց ինչպես պարզվեց, առանց Նիկոլ Փաշինյանի թիմն ի զորու չէ լուծել անգամ համայնքապետի հասարակ ընտրությունների հարցը, թերևս այս տարիների ընթացքում Փաշինյանից կարող էին շատ բան սովորել, բայց ավաղ, այդպես էլ չսովորեցին»։

«ՉԻ». Ինչպես գրել են, որ ընտրությունները տեղի են ունեցել հոկտեմբերի 27-ին, այնպես էլ վերլուծել են պատճառները, թե ինչու է իշխանությունը պարտվել:

Երբ հունիսի 20-ի ընտրություններից առաջ և օրեր անց նշվում էր, որ սա Նիկոլ Փաշինյանի վերջին շանսն է, իշխանությունները երևի մտածում էին, թե միշտ էլ հանրությանը մանիպուլացնելու բառեր ու մեթոդներ կգտնեն:

Ընտրություններից 4 ամիս է անցել, ու նույն հասարակությունը տեսնում է, որ կառավարման որակի և արդյունքի առումով ոչինչ չի փոխվում: Այսինքն՝ տրված շանսը չի օգտագործվում, ավելացել են միայն կառավարական աշխատասենյակներում Նիկոլի նկարներն ու պատգամավորների ձեռքի ծախսերը:

Եվ վերջապես, խիզախություն ունեցեք խոստովանելու՝ Առուշ Առուշանյանի կողմից ձիու քայլ էր ոչ թե «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորելը, այլ սեփական անունով հանդես գալը:

Հ.Գ. Եթե Փաշինյանն իմանար, որ Գորիսում հաղթելու թեկուզ մի փոքր շանս կա, ապա անպայման կմեկներ ու «գաստրոլներով» հանդես կգար այդ քաղաքում: Ինքն էլ գիտեր, որ պարտվելու են, դրա համար ամեն ինչ թողեց Արմեն Խաչատրյանի, Աբունցի ու Ավինյանի վտիտ ուսերին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1353 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ