...

Աչքալուսանք․ կատարվել է Նիկոլ Փաշինյանի վաղեմի երազանքը

Աչքալուսանք․ կատարվել է Նիկոլ Փաշինյանի վաղեմի երազանքը

«Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է և Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված: Գիտեմ և հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա և կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձևավորվող պետական դիմակայունության համակարգը և շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների: Պետականություն և պետական ինստիտուտներ. սա պետք է լինի մեր Ապագայի երաշխիքը»,- ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաստորեն Նիկոլ Փաշինյանի վաղեմի երազանքը եղել է Հայաստանում հեղափոխություն անելը, հետո անմեղսունակների թիմ հավաքելն ու ՏԻՄ ընտրություններում պարտվելը։ Բայց սրա անունը Փաշինյանը դրել է քաղաքացին Տեր է և Որոշող։ Կարևոր չէ՝ ինչին է Տեր և կարևոր չէ, որ իր Որոշումը չի փոխվել 20 տարի շարունակ՝ վստահել տեղական օլիգարխիային, խնամու փեսային, փեսայի աներձագին, աներձագի բաջանաղին և այլն։ Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների և անվտանգային համակարգի կապին, ապա այստեղ դժվար է չհամաձայնել Փաշինյանի հետ։ Եթե 2018 թ․ ընտրություններն ազատ ու արդար չլինեին, և եթե այդ ազատ և արդար ընտրություններով Փաշինյանը չգար իշխանության, ապա վստահաբար այսօրվա անվտանգային խնդիրներն այլ կլինեին, հավանական է, որ չէին լինի Փաշինյանի ասած աղետալին։ Ի դեպ՝ վարչապետը չի մոռացել ՏԻՄ ընտրությունների համատեքստում պետականությունից ու պետական ինստիտուտներից էլ խոսել։ Դե խոսելը կա ու կա, բայց երբ բանը հասնում է գործին, պետությունը դառնում է օջախ, պետական ինստիտուտները՝ օջախի անդամներով համալրված հոգեբանական ծառայության բունկերնոցներ, իսկ ապագայի երաշխիքը՝ նոր ու ընդարձակվող Եռաբլուր։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1772 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ